Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը

Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի 
հետ առևտուրը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ 9,5 մլրդ դոլարի առևտուրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Անադոլու»-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հաստատելով լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունը։

Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու որոշումը Էրդողանը բացատրել է Գազայի հատվածում ռազմական գործողության ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գործողություններով։

Էրդողանի խոսքով ՝ Գազայի հատվածում գործողության ընթացքում «Իսրայելը դաժանորեն սպանել է 40 հազարից մինչև 45 հազար պաղեստինցիների»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]